ՈՒկրաինայի պատճառով երրորդ համաշխարհային պատերազմ չի լինի՝ հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Ես չեմ սկսել այս պատերազմը, դա Բայդենի համաձայնությունն էր։ Ես եկա, և դա լիակատար անկարգություն էր։ Դա կարող էր հանգեցնել երրորդ համաշխարհային պատերազմի։ Դա տեղի չի ունենա, մեզ կհաջողվի կանգնեցնել դա։ Ես կարծում եմ, որ նախագահ Պուտինի հետ իմ հարաբերությունների շնորհիվ դա տեղի կունենա շատ արագ»,- հավաստիացրել է Թրամփը։               
 

Հայաստանը խաբում է իր քաղաքացիներին

Հայաստանը խաբում է իր քաղաքացիներին
25.09.2025 | 11:40

Ի՞նչ կլինի, եթե ընտանիքի բյուջեն ծախսվի բացառապես, ենթադրենք` պանիր և լուցկի գնելու վրա: Դա առնվազն աննորմալություն է:

Ահա, այդօրինակ աննորմալությունն իրականացվում է Հայաստանի բարձրագույն կրթության ոլորտում: Բերեմ պարզագույն օրինակ: Երևանի Մ Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարանը յուրաքանչյուր տարի ավարտում է շուրջ 600-700 մարդ: Արդյո՞ք տարեկան կտրվածքով Հայաստանին այդքան բժիշկ է անհրաժեշտ: Իհարկե, ոչ:

Արդյո՞ք կրթության ոլորտի պատասխանատուները (ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը) չգիտեն այդ պարզ ճշմարտությունը: Իհարկե, գիտեն:

Խնդիրը պարզ է: Բուհը և պետությունը գումար են աշխատում: Եվ թքած, թե հետո ինչ է լինելու:

Իսկապես` ի՞նչով են զբաղվելու Բժշկականն ավարտած տասնյակ հազարավոր բժիշկները, որոնք «ծանոթ-բարեկամ» չունեն: Կարծում եմ` նրանց զգալի մասը կհեռանա Հայաստանից: Մյուս մասն այլ գործով կզբաղվի: Արդյունքում` ստացվում է Հայաստանի «հերոս» (ըստ Nikol Pashinyan / ՆիկոլՓաշինյանի) հարկատուների գրպաններից հանուն ոչնչի մեծ գումարներ ծախսվեց: Ավելի լավ չէ՞ր լինի Հայաստանի բյուջեից պանիր և լուցկի գնվեր և բաժանվեր քաղաքացիներին: Դա, ինչպես ասացի, աննորմալություն է, սակայն տասնյակ հազարավոր քաղաքացիներին դիպլոմի տեսքով «թղթի կտոր» վաճառելն ու ճանապարհելն անբարոյականություն է և սովորական խարդախություն:

Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ

Դիտվել է՝ 1320

Մեկնաբանություններ